LG Hausys ընկերությունը շինարարական և հարդարման նյութերի , այդ թվում ՊՎՔ ծածկույթների առաջատար արտադրող է: Բոլոր ապրանքները պատրաստված են բարձրորակ նյութերից` հուսալիության և բնապահպանության համաշխարհայիյն ամենաբարձր չափանիշների համապատասխան:
LG Hausys ընկերությունը միասնական է իր պատվիրատուների հետ: միասին նրանք ստեղծում են հարմարավետ կյանք` ի շնորհիվ էկոլոգիական և բազմաֆունկցիոնալ նյութերի, որոնք արտադրվում են ընկերության կողմից: Ընկերության նպատակն է ոչ միայն ատադրել այլ նաև մատուցել ծառայությունների ամբողջական շարք: LG Hausys-ը բարձրացնում է իր ապրանքների մրցունակությունը և նորարարություններէ կատարում ժամանակին համընթաց: Այժմ ընկերությունը բարեհաջող շարունակում է պոլիմերային արդյունաբերության մեջ նորագույն տեխնոլոգիաների զարգացման գործը, ուսումնասիրում է արտադրանքի տարատեսակ բնութագրերը, փորձարկումներ է կատարում շինարարական նյութերի ոլորտում, և այս ամենն ուղղված է հարմարավետ ինտերիերի ստեղծման խնդիրների լուծմանը: Բնապահպանական կառավարման հիմունքների ներդրման շնորհիվ` ընկերությունը նոր էջ է բացում շրջակա միջավայրի պահպանման պատմության մեջ:
Ընկերության կարգախոսն է` Բնություն: Մարդ: Տարածություն: Այս երեք բառի մեջ է LG Hausys ընկերության նպատակը, այն է` բնակելի տարածքների համար էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալը: